Բավ է պառակտվել
12-08-2016 17:38

Ընդհանուր շուկան ԵԱՏՄ-ի լուրջ մրցակցային առավելությունն է հանդիսանում. Մեդվեդև

Ընդհանուր շուկան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների լուրջ մրցակցային առավելությունն է հանդիսանում, հատկապես` բարդ տնտեսական պայմաններում: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

«Տարողունակ ընդհանուր շուկան` ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժով, մեր լուրջ մրցակցային առավելությունն է, մենք պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործենք դա, որպեսզի ներկայիս բավականին բարդ տնտեսական իրավիճակում պայմաններ ստեղծենք մեր ազգային տնտեսությունների կայուն զարգացման համար», — ասել է Մեդվեդեւը:

Նա նշել է, որ այս տարի, չնայած անբարենպաստ արտաքին կոնյուկտուրային, ԵԱՏՄ-ի ներսում փոխադարձ առեւտրի տեսակարար կշիռն աճել է մինչեւ 14,2 տոկոսով:

Միաժամանակ Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ծայրաստիճան կարեւոր է վերացնել մնացող բռնագանձումներն ու արգելքները: «Վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նկատելիորեն ակտիվացրել է աշխատանքն այդ ուղղությամբ», — նշել է վարչապետը:

Մեդվեդեւը նաեւ հայտնել է Եվրասիական միության նորմատիվ ակտերի նախապատրաստության հարցում ուշացումը կրճատելու, իսկ ավելի լավ է` վերացնելու անհրաժեշտության մասին եւ նշել է, որ ԵԱՏՄ-ն տառացիորեն մեկ քայլ է հեռու Մաքսային օրենսգրքի համաձայնեցումից:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն օգոստոսի 12-ին ընթանում է Սոչիում: Օրակարգում միության միասնական շուկաների, այդ թվում` դեղերի շուկայի ձեւավորման, մաքսային օրենսգրքի եւ ինտեգրացիոն փոխգործակցության քննարկումն է: