Բավ է պառակտվել
20-05-2014 13:21

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի մինչեւ 65 հազար դրամ.վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խորհրդարանում ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը, նշեց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է աստիճանաբար բարձրացվի մինչև 65 հազար դրամի: «Մարդու հիմնարար իրավունքներից մեկը, որ մենք պետք է ապահովենք, աշխատանքի պատշաճ վճարման իրավունքն է: Եվ այդ իրավունքը մենք պետք է ապահովենք»,- ընդգծեց Հով. Աբրահամյանը: Ըստ վարչապետի՝ հուլիսի 1-ից ծրագրվում է բարձրացնել պետծառայողների աշխատավարձը, նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր հատվածում աշխատավարձերի բարձրացման համար:
Նշենք, որ հունվարի 1-ից հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանված է 50 հազար դրամ: