Բավ է պառակտվել
30-10-2014 12:16

Նույնիսկ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից.Կ. Բեքարյան

«Փարիզում օրերս տեղի ունեցած՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուներ և բացասական և դրական կողմեր»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ քաղաքագետի՝ բացասակնն այն էր, որ բանակցություններին ներկա չի եղել արցախյան կողմը:
«Միշտ եղել եմ այս թեզի կողմնակից. եթե չկա Լեռնային Ղարաբաղի կողմը, այս բանակցություններում արդյունավետություն չի լինելու, իսկ Փարիզը դրան որևէ նշանակություն չի տալիս»,-ասաց Կարեն Բեքարյանը՝ շարունակելով, որ փարիզյան հանդիպումը բացասական էր նաև ադրբեջանցիների կողմից դիվերսանտների գործողությունները լեգիտիմացնելը: Վերլուծաբանի համոզմամբ՝ Օլանդի կողմից կա նպատակ հնարավորինս արագ անցնել շրջանակային համաձայնագրի իրականացմանը: Սա ևս ես բացասական եմ համարում, քանի որ այստեղ հսատակության էլեմենտ չկա: «Դրականն, այն է, թե նույնիսկ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից: Սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացումների չեն բերի»,-հավելեց Կարեն Բեքարյանն ու շարունակեց. «Առիթ ունեցել եմ ասելու, որ որևէ միջնորդի կողմից կոնֆլիկտի կարգավորման մոնոպոլիզացումը վտանգավոր է: Իսկ այս դեպքում մենք արդեն ականատեսն ենք լինում հակառակի: Միջնորդ երեք երկրներն էլ հերթով կազմակերպեցին երկու երկրների նախագահների հանդիպումները»: