Բավ է պառակտվել
05-02-2015 11:37

Շրջանառության հարկի փոփոխությունները խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց

Այսօր Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից կողմ է քվեարկել 75-ը, ձեռնպահ՝ 19-ը: Օրինագծին դեմ քվեարկած պատգամավոր չկա: Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։