Բավ է պառակտվել
03-03-2015 12:55

Խորհրդարանն ընդունեց արտահանողներին աջակցող օրենքը

Հայաստանի խորհրդարանը 2-րդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 68 կողմ, 11 դեմ եւ 23 ձեռնպահ ձայներով: Օրինագծին դեմ են քվեարկել ոչ իշխանական կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները: ՀՅԴ-ն նշեց, որ լրացուցիչ քննարկումների կարիք կա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց քվեարկելուց: Հիշեցնենք, որ օրինագծին առաջարկում է տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող ընկերությունների համար նվազեցնել  շահութահարկը 20-ից մինչեւ 2 տոկոս, իսկ տարեկան 40 մլրդ դրամի ծավալով արտահանում ունեցող ընկերությունների համար նվազեցնել մինչեւ 5 տոկոս: Ավելի վաղ ընդդիմությունը կտրուկ կերպով քննադատել էր այս օրինագիծը՝ նշելով, որ խոշոր արտահանողները կփակեն ոչ մեծ արտահանողների թթվածինը: Նկատենք, որ այս փոփոխությունները, ի տարբերություն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի, քվեարկության դրվեց առանց քննարկման: Կարծիքների փոխանակությունը տեղի է ունեցել միայն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծն առաջարկում է, որ տարեկան 50 մլրդ դրամի արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20 տոկոսից դառնա 2 տոկոս: Այժմ 50 մլրդ դրամի շեմին ավելացել է եւս մեկը՝ 40 մլրդ դրամ, որի դեպքում շահութահարկը կլինի 5 տոկոս: Եթե օրինագծի նախորդ տարբերակում հարկային արտոնության կարող էր հավակնել միայն մեկ արտահանող, հիմա թույլ է տրվում ընկերություններին միավորվել խմբի մեջ, որպեսզի կարողանան օգտվել այդ արտոնությունից: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որ դեպքում ընկերությունները կարող են համարվել խումբ: Արտոնություններին չեն կարող հավակնել լեռնահանքարդյունաբերությամբ զբաղվող ըկերությունները, ակցիզավորման ենթակա ապրանքների, ոսկյա զարդերի եւ թակարժեք մետաղների ու քարերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին շուկայում: