Բավ է պառակտվել
04-03-2015 12:34

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է շրջանառության հարկի փոխզիջումային տարբերակը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսին: Օրինագծին կողմ է քվեարկել 92, դեմ՝6, ձեռնպահ՝ 13 պատգամավոր: Ձեռնպահ քվեարկողների մեջ է ՕԵԿ-ը, որն իր դիրքորոշումը հայտնել էր քվեարկությունից առաջ: Դեմ են եղել ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Հիշեցնենք, որ օրենքի նոր խմբագրման մեջ մի շարս սկզբունքային փոփոխություններ են կատարվել, որոնք առաջարկում էին ՓՄՁ-ներն ու քաղաքական ուժերը: Մասնավորապես, հանվել է գործարքների պարտադիր թղթաբանության պահանջը եւ ներդրվել է ընտրանքային համակարգ՝ տարբեր դրույքաչափերով: «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս: Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը: