Բավ է պառակտվել
01-10-2017 19:14

Շիրակի մարզում բացվել է «Բավրա» սահմանային նոր անցակետը (Լուսանկար)

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը մասնակցել է Բավրայի նոր սահմանային անցակետի բացմանը:
Ինչպես հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Սարգսյանը Շիրակի մարզում է գտնվում պաշտոնական այցով:
«Բավրայի» անցակետը շահագործման հանձնելով ավարտին է հասցվում Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Ավելի վաղ շահագործման էին հանձնվել Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերը:
«Բավրա» անցակետը կառուցվել է ԵՄ-ի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում: Երեք անցակետերի արդիականացման ընդհանուր բյուջեն կազմում է 54.43 մլն. Եվրո:
Անցակետերի արդիականացման գործընթացը սկսվել է դեռևս 2010թ.: «Բավրա» անցակետի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2013թ.: Անցակետը տեղակայված է 11 հեկտար տարածության վրա: Այն հագեցած է արդի բոլոր տեխնիկական միջոցներով, ունի ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, աշխատում է « մեկ կանգառ- մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգով:
Սպասվում է, որ անցակետի շահագործումը կնպաստի Հայաստանի և այլ երկրների միջև ուղևորա և բեռնափոխադրումների ծավալի մեծացմանը: Շինարարության ընթացքում ստեղծվել են նաև ժամանակավոր և մշտական աշխատատեղեր: