Բավ է պառակտվել
05-11-2013 11:10

«Յուքոմը»` Հայաստանի չորրորդ բջջային օպերատոր

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկուշաբթի Ucom ընկերությանը 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությամբ բջջային կապի ծառայություններ մատուցելու արտոնագիր է տրամադրել, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Այսպիսով, Ucom ընկերությունը կդառնա Հայաստանի բջջային կապի չորրորդ օպերատորը։ Ինչպես լրագրողներին հայտնեց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, իր գլխավորած ընկերությունը 2015 թվականից կսկսի լայն շրջանակի բջջային ինտերնետի ծառայություններ մատուցել։ ՀԾԿՀ որոշման համաձայն, արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերից` մինչև 2018 թվականի օգոստոսի 6–ը։ Արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2013 թ.–ի նոյեմբերից և տրամադրվում է մինչև 2018 թ.–ի օգոստոսի 6–ը։ Ըստ արտոնագրի պայմանների` մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևանում և նրա հարակից տարածքներում լայնաշերտ անլար ինտերնետի ծածկույթ ապահովել։ Երկամյա ժամկետում ընկերությունը պետք է նաև նմանատիպ ցանցով ապահովի հանրապետության մարզերի 80 տոկոսը և երկրի հիմնական կապուղիները, որոնց թվում են Սևանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, ինչպես նաև Երևանն այդ քաղաքներին կապող ուղիները, ինչպես նաև 95 տոկոսանոց ծածկույթ ապահովի Երևանն ու Ջերմուկը կապող ուղիները։ Նշված տարածքներում ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու հնարավորություն է ստանում։ Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ։ Արտոնագիրն ընկերության համար կարժենա 6 մլրդ 225 մլն դրամ: Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, տրամադրում է հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), Վիվասել–ՄՏՍ–ը («Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Օրանժ Արմենիան (Ֆրանս Տելեկոմի դուստր ընկերություն: