Բավ է պառակտվել
14-09-2016 18:45

ՀՀ նորանշանակ վարչապետը հայկական էկոնոմիկայի վիճակը շատ ծանր է գնահատել

Այսօր խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ՀՀ նորանշանակ վարչապետը ներկայացրել է նոր կառավարության ծրագրի հիմնական ասպեկտները:

Նրա խոսքով, առաջին փուլը կներառի հնարավոր այն առագ փոփոխությունները, որոնք կկարողանան ինչ-որ չափով վստահություն ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը` երկրի զարգացման երկարաժամկետ տեսլականն է:

«Մենք չենք ակնկալում, որ կկարողանանք արագ փոխել տնտեսական իրավիճակը, սակայն մենք ազդակներ ենք տալիս, թե որ ուղղությամբ այն կզարգանա», - ասել է Կարապետյանը:

Ընդ որում, նա նշել է, որ նոր ծրագրի մշակման ժամանակ կառավարությունը կկիրառի նաև նախորդ ծրագրի որոշ կարևոր ասպեկտները, սակայն հիմնական նպատակը տնտեսության մեջ լրացուցիչ արժեքի ստեղծումն է:

Միաժամանակ նա նշել է, որ այդ նպատակին հասնելու կոնկրետ և հետևողական քայլերը կներկայացվեն ավելի ուշ: «Արագ փոփոխություններ չեն լինի, սակայն դա չի նշանակում, որ քայլեր էլ չեն ձեռնարկվի: Մասնավորապես, նախևառաջ շեշտը դրվելու է սոցիալական լարվածության նվազման և տնտեսության զարգացման վրա: Սակայն մենք կախարդական փայտիկ չունենք», - ասել է Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, այս նպատակներին հասնելու համար հարկավոր են իրական և կառուցողական փոփոխություններ, «քանի որ հայկական էկոնոմիկայի վիճակը այսօրվա դրությամբ շատ ծանր է»:

Սեպտեմբերի 8-ին` կառավարական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պարզաբանելով իր որոշումը պետական կառավարման մեջ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:

Նույն օրը երեկոյան ՀՀԿ–ն, գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստում, հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Իսկ սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստարոգրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: