Բավ է պառակտվել
24-01-2017 13:52

Նոր հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը խրախուսում է ներմուծման փոխարինումն ու արտահանման խթանումը

Հայ-ռուսական ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծը, որի հիմնական նպատակն է լինելու ներմուծման փոխարինումն ու արտահանման խթանումը, նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խոսքը գնում է տնտեսության տարբեր ոլորտներում՝ այդ թվում նաև գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում համագործակցության մասին:
Ներկա դրությամբ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը դաշնային գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների և գյուղատնտեսական տեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորում է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների ցանկը, և քննարկում է տվյալ նախագծի ֆինանսավորման հավանական ուղիները:
« Այսօրվա դրությամբ « Ռոստսելմաշ կոմբայնների գործարան» ՍՊԸ-ն («Комбайновый завод Ростсельмаш») պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ՝ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք « Սուխոգո քաղաքացիական ինքնաթիռներ», («Гражданские самолеты Сухого») և «Համաձայնություն» («Согласие») ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ սկսելու համար, օգտագործելով SSJ 100 ինքնաթիռները։
Մասնավորապես ծրագրի իրականացման համար ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ՝ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մշակվել է նախագծի իրականացման ճանապարհային քարտեզը. Հայտնում են ռուսական գերատեսչությունից: