Բավ է պառակտվել
15-12-2014 17:20

Հայաստանի և Ռուսաստանի միջև կգործի դրամական փոխանցումների «Ֆորսաժ» համակարգը

Հայփոստը և Ռուսաստանի փոստը պայմանագիր են կնքել՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին, տեղեկացնում են Հայփոստից: Այս պայմանագրի համաձայն՝ Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» համակարգի միջոցով կապ են ապահովելու իրենց փոստային բաժանմունքների միջև, որոնց թիվը Ռուսաստանում 44 000 է, Հայաստանում՝ 900: Հայկական շուկայում նոր այս համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, նաև հակառակ ուղղությամբ, ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները: Համակարգի շահագործման մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային առևտուրը երկու երկրի միջև: