26-09-2014 08:45

Ռուսաստանին նոր պատժամիջոցներով են սպառնում G7-ի երկրներն ու ԵՄ-ն

Եթե ռուսական կողմը չհետևի Մինսկի պայմանավորվածություններին, G7-ի երկրները (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա) և Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կառաջադրեն ՌԴ դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է «յոթնյակի» ԱԳ նախարարների և ԵՄ գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ:  Կիևի իշխանությունները ապրիլից սկսած՝ հատուկ ռազմական գործողություններ են վարում Ուկրաինայի արևելքում: ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ վերջիններս սեպտեմբերի 5-ին արևելաուկրաինակական ապստամբների հետ հրադադարը և մի շարք հարցեր են համաձայնեցրել` կապված շրջանի կարգավիճակի հետ: Միջազգային դիտորդները նկատում են, որ հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Միևնույն ժամանակ՝ G7-ի երկրները և Եվրամիությունը Ռուսաստանի վրա պատասխանատվության մեծ բաժին են բարդում ուկրաինական ճգնաժամի համար և մի շարք պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի նկատմամբ: