Բավ է պառակտվել
26-02-2016 11:32

Նավթային լցանավերը կուտակվել են Ռոտերդամի նավահանգստում գների աճի ակնկալիքով

Ռոտերդամի նավահանգստում լցանավերի անսովոր կուտակում է արձանագրվել: Ըստ տեղական ԶԼՄ-ների, առևտրականները չեն կարողացել բավարար ծավալներ հումք վաճառել և այժմ սպասում են նավթի գների բարձրացմանը:
Ռոտերդամի Նավահանգստում մոտ 40 չվաճառված նավթի լցանավեր են կուտակվել: Այս մասին հաղորդում է հոլանդական NOS հեռարձակողը: Ըստ նրա տվյալների, առևտրականները չեն կարողացել բավարար ծավալները հումք վաճառել, այնպես որ շարունակվող արտադրության պարագայում գերարտադրություն է տեղի ունեցել: Ավելցուկը այսպիսով լցանավերում է պահվում: Ռոտերդամի նավահանգստը Brent տեսակի նավթի գնանշումների ձևավորման հիմնական ցուցանիշ է հանդիսանում:
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը մոսկվայի ժամանակով 09:46 –ի դրությամբ կազմել է 35,12 դոլար՝ մեկ բարելի դիմաց: