Բավ է պառակտվել
21-04-2016 11:14

Նավթը վաճառվում է այս տարվա առավելագույն գնով

Նավթի համաշխարհային գները թույլ աճ են արձանագրում ապրիլի 20-ին արձանագրված 2016-ի առավելագույն գնից հետո:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ հասնելով 45,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ սակարկությունների ընթացքում Brent-ը անցել էր 46 դոլարից, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2015-ի նոյեմբերի 26-ից հետո:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,01 տոկոսով՝ հասնելով 44,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ապրիլի 20-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ նավթի առեւտրային պաշարները (մեկ շաբաթվա համար, որն ավարտվել է ապրիլի 15-ին), ըստ որի այդ պաշարներն աճել են 2,1 մլն բարելով՝ հասնելով 538,6 մլն բարելի:

Նավթի արդյունահանումն ԱՄՆ-ում մեկ շաբաթում նվազել է օրական 24 հազար բարելով, հասնելով 8,953 մլն բարելի, որն ամենացածր ցուցանիշն է 2014-ի հոկտեմբերից հետո: