Բավ է պառակտվել
27-06-2016 09:04

Նավթը շարունակում է էժանանալ՝ Brexit-ից հետո

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, քանի որ ներդրողները դեռեւս գնահատում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու որոշումը:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,31 տոկոսով՝ հասնելով 48,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 տոկոսով՝ հասնելով 47,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նախորդ հինգշաբթի Բրիտանիայում տեղի է ունեցել հանրաքվե՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով: Պաշտոնական տվյալներով հանրքավեի մասնակիցների 51,9 տոկոսը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի՝ Եմ կազմից դուրս գալուն:

Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Brexit-ի հակառակորդները թիվը գերազանցում է կողմնակիցների թվին, եւ հասարակության մեծ մասը վստահ էր, որ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ անդամությունը: Հետեւաբար քվեարկության արդյունքներն իսկական շոկ էին բազմաթիվ ներդրողների եւ վերլուծաբանների համար: Նավթի գինը Brexit-ի ֆոնին նվազեց 6 տոկոսով: