Բավ է պառակտվել
21-01-2016 10:20

Brent ապրանքանիշի նավթի գինը վերադարձել է բարելի համար 28 դոլար ցուցանիշին

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այդ մասին վկայում են աճուրդների տվյալները: 
WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում ավելացել են 0.42 տոկոսով՝ մինչև բարելի համար 28,47 դոլար։ 
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,65 տոկոսով՝ հասնելով բարելի համար 28,06 դոլարի։