Բավ է պառակտվել
18-01-2016 10:01

Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 28 դոլարից

Լոնդոնի բորսայում այսօր Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 28 դոլարից: Brent նավթի 1 բարելի գինը վաճառվել է 27.72 դոլարով։ Երկու ժամ անց, սակայն, դրա գինը բարձրացել է մինչև 28,39 դոլար՝ մեկ բարելի դիմաց։  Bloomberg-ը նշում է, որ նավթի գների անկման հավանական պատճառն Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումն է։  Հոնկոնգյան Nomura Holdings Inc.-ի վերլուծաբան Գորդոն Քվանը կարծում է, որ մոտ ապագայում նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի դիմաց 25 դոլարի։