01-03-2016 10:51

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 36 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,06 տոկոսով՝ հասնելով 33,77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց,: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,15 տոկոսով՝ հասնելով 36,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: