18-02-2016 10:03

Brent տեսակի նավթի գինը հասել է 35 դոլարի

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2,09 տոկոսով՝ հասնելով 31,3 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,29 տոկոսով՝ հասնելով 35 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: