Բավ է պառակտվել
16-01-2016 09:37

Մեկ բարել նավթի գինը 29 դոլարից էլ ցածր է

Brent մակնիշի նավթի գինը Լոնդոնի բորսայում հունվարի 15-ին նվազել է ևս 6,7 տոկոսով: Մեկ բարել նավթն այժմ արժե 28,95 դոլար: Մասնագետների կարծիքով՝ պատճառը հունվարի 18-ին Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր կասեցումն է, ինչից հետո նավթի շուկան կարող է գերհագենալ: Վերջին մեկ շաբաթում նավթը էժանացել է ավելի քան 10 տոկոսով: Նավթի շուկա Իրանի մոտալուտ մուտքից բացի, դրա համար հիմք են հանդիսացել ամերիկյան արժույթի դիրքերի ամրապնդումը, ինչպես նաև Չինաստանի էկոնոմիկայի դանդաղումը: