Բավ է պառակտվել
26-03-2015 09:39

Brent ապրանքանիշի նավթը շարունակում է թանկել

Brent ապրանքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 58 դոլար մեկ բարելի դիմաց նիշից: Մոսկվայի ժամանակով 9:15-ին Brent-ի արժեքը կազմում է 58,39 դոլար: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները: Brent-ի արժեքը բարձրանում է Յեմենում հակամարտության լարվածության բարձրացման ֆոնի վրա: Մարտի 26-ի գիշերը հայտնի է դարձել այն մասին, որ Սաուդյան Արաբիան սկսել էռմբակոծել յեմենյան զինյալների դիրքերը: Մարտի 25-ին ապստամբները գրավել են Յեմենի Ադեն քաղաքը: Նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, ըստ որոշ տվյալների, փախուստի է դիմել երկրից: 2015 թվականի ՌԴ բյուջեում նավթի արժեքը կազմում է 50 դոլար մեկ բարելի դիմաց: Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի՝ 2015 թվականի բյուջեն 2,3 տրիլիոն ռուբլու կորուստ կկրի, որից 2,2 տրիլիոնը էժանացած նավթի հետևանքով կրած կորուստն է: