Բավ է պառակտվել
20-03-2015 10:58

Brent ապրանքանիշի նավթը թանկել է

 

Brent ապրանքանիշի նավթի գինը ուրբաթ բարձրացել է դոլարի փոխարժեքի անկման հետևանքով: Այդ մասին վկայում են առք ու վաճառքի տվյալները: Մոսկվայի ժամանակով 07.13-ի դրությամբ մայիսի համար սահմանված Brent ապրանքանիշի նավթի գինը աճել է 0,46%-ով և կազմել է 54,68 դոլար մեկ բարելի դիմաց: Ապրիլի համար սահմնված WTI ապրանքանիշի նավթի գինը իջել է 0,11%-ով և կազմել է 43,91 դոլար մեկ բարելի դիմաց: Նավթի գնաճը պարզաբանվում է դոլարի դիրքերի թուլացմամբ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի նիստի արդյունքում: Կարգավորող մարմինը հրաժարվեց «համբերատար գտնվել» 2006 թվականից ի վեր առաջին տոկոսադրույքի բարձրացման հարցում և նշեց, որ հաջորդ նիստին տոկոսադրույքի բարձրացումը անհավանական է համարում: Հնարավոր է դոլարի որոշակի թուլացում ասիական գործարքների ընթացքում, քանի որ նավթի գինը կարող է բարձրանալ», - հայտարարեց Սիդնեյի OptionsXpress շուկայի վերլուծաբան Բեն լե Բրանը (Ben Le Brun): Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ սև ոսկու գնի աճը կարճատև կլինի: Նրանց կարծիքով՝ դա կապված է ԱՄՆ պահուստային նավթի շարունակական աճի և Քուվեյթից ստացվող նորությունների հետ. Քուվեյթի նավթային արտադրության նախարար Ալի ալ Օմաիրը ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ որոշ երկրներին մնում է միայն պահպանել շուկայում իրենց չափաբաժինը և խուսափել սև ոսկու արտադրման ծավալների նվազումից: