30-11-2016 16:52

Պուտինը տնտեսական զարգացման նոր նախարար է նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինին առաջարկել է գլխավորել ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը:

«Մաքսիմ Ստանիսլավովիչ, դուք այնքան էլ վաղուց չեք աշխատում, սակայն, ընդհանուր առմամբ, քիչ չէ և հաջող եք աշխատում։ Ես ցանկանում եմ ձեզ առաջարկել տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը»,- հայտարարել է Պուտինը։

«Ես համաձայն եմ»,- պատասխանել է Օրեշկինը։

Այդ կերպ, 34-ամյա Օրեշկինը դարձել է ամենաերիտասարդ նախարարը ՌԴ նախարարների ներկայիս կաբինետում։ Զրույցի ժամանակ Օրեշկինը պատմել է Պուտինին, որ գրեթե 2 տարի աշխատում է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ, ավելի վաղ աշխատել է բանկային ոլորտում։

Հիշեցնենք, որ ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ 2 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։