Բավ է պառակտվել
27-08-2014 14:57

ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին. Նազարբաև

Ղազախստանի նախագահը, Ուկրաինայի հարցով Մինսկում նախօրեին կայացած բանակցություններից հետո, որոնց ժամանակ քննարկվել էին նաև Մաքսային միության զարգացման հեռանկարները, հանդիպել է ղազախական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խոսել նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության մասին: Նազարբաևի խոսքով՝ Մաքսային միության հարցով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն առանձին հանդիպում են անցկացրել: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ անցկացնել, որոնց շրջանակներում ծրագրվում է որոշել ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցության հարցը: