Բավ է պառակտվել
29-05-2015 10:27

Նազարբաևի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ին մեծ ապագա է սպասվում

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ ապագա է սպասվում չնայած ներկայումս առկա բոլոր դժվարություններին, հայտարարեց ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Ես համոզված եմ, որ այդ միությանը (ԵԱՏՄ) մեծ ապագա է սպասվում չնայած այսօրվա բարդություններին և միտումներին», - ասաց Նազարբաևը: Նա նաև նշեց, որ ԱՊՀ երկրների ինտերգրման գործընթացին այլընտրանք չի տեսնում: «Ես միշտ ասել եմ և կարծում եմ, ԱՊՀ-ը շատ լավ ներուժ ունի: Կառավարությունների ղեկավարների հանդիպումը չափազանց արժեքավոր է, սակայն այժմ, երբ բոլորը ճգնաժամ են վերապրում, առկա է արտահանվող ապրանքի գների կրճատում, այդ ամենը համատեղ աշխատանքի և համագործակցության կարիք է զգում... կարծում եմ, որ եթե մենք մի կողմ դնենք բոլոր քաղաքական իրադարձությունները, ապա ինտեգրումն այլընտրանք չունի: Եվ դա հասկանալի է», - նշեց Ղազախստանի նախագահը: ԱՊՀ երկրների կառավարությունների խորհրդի նիստը անցնում է այսօր Ղազախստանում: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ֆինանսական և տնտեսական ոլորտում մի շարք հրատապ հարցերի լուծմանը ուղղված համատեղ գործողությունների ծրագիր: Բացի այդ ստորագրվել է միջազգային փոխադրումների ժամանակ տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարություն: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Դուշանբեում: