Բավ է պառակտվել
21-05-2014 13:37

Նախատեսվում է կառուցել 80 նոր հակակարկտային կայան. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության Հակակարկտային ծառայության տնօրեն Արմեն Կարապետյանն այսօր լարգրողների հետ հանդիպմն ընթացքում հավաստիացրեց որ ԱԻՆ ենթակայությամբ գործող հակակարկտային կայանները 100 տոկոս արդյունավետություն են ապահովում ամպերի կուտակման պարագայում: «Եթե հակակարկտային կայանները սկսում են գործել, ուրեմն կարկուտի վտանգ կա, սա նշանակում է, որ կայանները 100 տոկոս արդյունավետություն են ապահովում»,-ընդգծեց մասնագետն ու հավելեց, որ անխորդ և այս ամսներին այդ կայանները 77 անգամ ներգործություն են իրականացրել կարկտաբեր ամպերի վրա, արդյունքում` պաշտպանվող տարածքներում կարկուտ չի տեղացել:
Ա.Կարապետյանի նաև նշեց, որ մեր երկիրը համարվում է կարկտավտանգ երկրներից մեկը, ուստի Հայաստանում գործող հակակարկտային կայանները բավարար չեն ամբողջ հանրապետությունում իրավիճակը վերահսկելու համար: «Դրա համար, ըստ Ա.Կարապետյանի, անհրաժեշտություն կա ավելացնելու այդ կայանների թիվը»,-ասաց նա: ավելացնելով. «Այսօր Հայաստանում հակակարկտային կայանների թիվը հասնում է 442-ի, որոնք գործում են Լոռու, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում, իսկ լաբատորային կենտրոնները գտնվում են Արագածոտնի և Լոռու մարզային կենտրոններում: Հակակարկտային կայաններից 72-ը գտնվում են Արցախի տարածքում»:
Բանախոսի խոսքով՝ նախատեսվում է կառուցել 80 նոր հակակարկտային կայան և դրանք տեղակայել միասնական կառավարման համակարգում: