Բավ է պառակտվել
18-02-2014 14:45

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ժանեկավոր ներքնազգեստի,՛՛Վիկտորյա սիքրեթի՛՛, ՄՄ-ում ապրանքների ներմուծման ու արտահանման արգելքների մասին

Այսօր, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ եթե Մաքսային միության մի երկիր արգելում է որոշակի ապրանքի ներմուծումը իր տարածք, ապա դա կիրառելի է միայն իր երկրի դեպքում: Նա օրինակ բերեց վերջերս Մաքսային միության տարածքում ժանեկավոր ներքնազգեստների ներկրման արգելքը, որի պատճառով անգամ ՄՄ անդամ երկիր Ղազախստանում բողոքի ակցիա էր իրականացվել:
Ըստ փոխնախարարի, ընդհանուր արգելք ամբողջ տարածքի համար պետք է դրվի ոչ թե մի երկրի կողմից, այլ՝ ՄՄ-ի համապատասխան կառույցի:Դիտարկմանը, թե փաստորեն ապրանքի ներմուծման համար ՄՄ-ն չի տալիս համապատասխան կոդը Էկոնոմիկայի մեկ այլ փոխնախարար Տիգրան Հարությունյանը նշեց, որ ինքը, թեև դրա մեծ մասնագետը չէ, սակայն մի բան ակնհայտ է. Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, և այստեղ մեծ տեղ ունեն բրենդները։«Եվ օրինակ՝ «Վիկտորիաս սիքրիթը» և նման այլ բրենդեր, շատ լավ շարունակում են աշխատել և իրենց գործունեությունը չեն դադարեցրել: Փաստը նա է, որ ոչ մի բրենդ իր գործունեությունը չի դադարեցրել, նշանակում է լուծումը գտնվել է»,- ասաց նա: