Բավ է պառակտվել
02-10-2014 16:13

Առաջին անգամ նավթի գները 90 դոլարից ցածր են

17 ամիսների ընթացքում առաջին անգամ West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գները մեկ բարելի համար 90 դոլարից ցածր են, հայտնում է Delfi բիզնես-պարբերականը: Նյու-Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսի գինը 1 բարելի համար նվազել է մեկ դոլարով՝ կազմելով 89,73 դոլար: ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյսն ֆյուչերսները հոկտեմբերի 2-ին նվազել են 0,57 դոլարով՝ կազմելով 93,59 դոլար: