Բավ է պառակտվել
30-01-2015 12:56

Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի. Հ. Աբրահամյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անրադառնալով տնտեսությանն ասաց. «Բոլորս ենք տեղյակ, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի»: Վարչապետի խոսքով՝ ստեղծցվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը և ընդգրկված են շահագրգիռ բոլոր նախարարությունների ներկայացուցիչները: Հաովիկ Աբրահամյանի խնդրանքով միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց աշխատանքային խմբի աշխատանքները: Նախարարը նշեց, որ իրենք տնտեսական դիմադրողականությունը, պաշտպանությունը մեծացնելու համար տարբեր միջոցառումներ են նախատեսելել և այս առումով խիստ կարևոր է արտարժույթային ներհոսքերի ապահովումը:
«Մասնավորապես արտահանման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծ կա, որն ուղարկված է ԱԺ, դրանցից բացի մի շարք քայլեր ենք նախատեսում նաև միջոցներ ներգրավվելու ուղղությամբ և այս տեսակետից շատ կարևոր է այս միջոցառումը: Այստեղ միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության մասին է խոսվում, մասնավորապես այս պահն եթե նայում ենք ՀՀ պարտատոմսերը, ապա դրանց երկրորդային շուկայի շրջանառությունն ունի շատ բարենպաստ տոկոս»,- ասաց նա հայտնեց, որ 6 տոկոսի շրջանակներում է առևտուր լինում:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նաև արտարժույթային շուկայում որոշակի կանոնակարգման հարցեր ևս քննարկվել են, մասնավորապես՝ աշխատակազմը քննարկել է ԿԲ-ի կողմից մշակված արտարժույթային փոխանակման կետերի մասին նոր հայեցակարգը, մրցակցության պետական հանձնաժողովի կողմից գների հնարավոր փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը, որպեսզի դրսից եկող էական տատանումներն անմիջապես չազդեն և նոր միջոցներ ներգրավվեն: «Այս միջոցառումները հատկապես շատ կարևոր են մասնավոր ներդրողների կողմից միջոցներ ներգրավելու համար»,- ասաց նա: