Բավ է պառակտվել
21-04-2016 13:15

Նարիշկին. Եվրասիական տարածքում ազատ առևտրի զարգացումը ՌԴ-ի առաջնահերթությունն է

Եվրասիական տարածքում ազատ առևտրի գոտու զարգացումը ՌԴ-ի առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին ՌԴ Դումայի Խորհրդից հետո լրագրողներին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Պալատի նախագահի խոսքով, ուրբաթ` ապրիլի 22-ի լիագումար նիստին տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի վավերացումը: «Եվրասիական տարածքում ազատ առևտրի գոտու զարգացումը մեր պետության առաջնահերթություններից մեկն է», - ընդգծել է նա:

Պալատի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է Եվրասիայի խորհրդարանի նախագահների առաջին խորհրդակցության ընթացքում, որը տեղի է ունեցել Մոսկվայում` այս շաբաթվա ընթացքում:

ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանում` 2015-ի մայիսի 29-ին, Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհրդի նիստից հետո: Այն ԱԱԳ-ի վերաբերյալ միջազգային առաջին փաստաթուղթն է դարձել ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի միջեւ: Համաձայնագրով նախատեսված է, մասնավորապես, ԵԱՏՄ-ի պետությունների և Վիետնամի միջեւ ապրանքների առևտրի սակագնային ազատականացման պայմանները` ապրանքների մի զգալի խմբի ներմուծման մաքսատուրքերի դրույքների նվազեցման կամ զրոյացման ճանապարհով: