Բավ է պառակտվել
21-02-2015 11:57

ԵվրԱզԷս-ի անդամ երկրների` ՌԴ-ում աշխատող քաղաքացիների եկամուտը հարկվում է 13 % դրույքաչափով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաղորդում է, որ ՌԴ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է ՌԴ հարկային մարմիններին, որ Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի Հանրապետությունների` Ռուսաստանում աշխատող քաղաքացիների եկամուտները` պայմանավորված 2015-ի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելով, հարկվում են 13 տոկոս դրույքաչափով` սկսած Ռուսաստանի տարածքում նրանց աշխատանքի անցնելու առաջին օրվանից: ԵվրԱզԷս-ի մասին Պայմանագրի 73-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե անդամ պետություններից մեկը, իր օրենսդրական և միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն, իրավասու է հարկել մյուս անդամ երկրի հարկային ռեզիդենտի եկամուտը` պայմանավորված վարձու աշխատանքով, որն իրականացվում է առաջին անդամ պետության տարածքում, ապա այդ եկամուտը հարկվում է առաջին անդամ պետությունում աշխատանքի առաջին օրվանից` այն հարկային դրույքաչափով, որը նախատեսված է այդ անդամ պետության ֆիզիկական անձանց եկամուտների համար:  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ), որը Եվրասիական տնտեսական միության մշտական գործող վերպետական կարգավորող մարմինն է, աշխատանքը սկսել է 2012-ի փետրվարի 2-ից: Ներկա պահին ԵՏՀ-ի կազմում են 4 երկրի ներկայացուցիչներ` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի: Հանձնաժողովի որոշումները պարտադիր պետք է իրականացվեն ԵվրԱզԷս-ի անդամ-երկրների տարածքներում: 2014-ի մայիսի 29-ին Մաքսային միության (ՄՄ) մասնակից երկրների և Միացյալ տնտեսական տարածքի (ՄՏՏ) միջև Պայմանագիր է կնքվել Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) ստեղծման մասին: Միության շրջանակում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառությունը, տնտեսության տարբեր ոլորտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը: