Բավ է պառակտվել
26-02-2014 14:19

«Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը նոր «Նաիրիտ» գործարան կկառուցի հնի տեղում».փոխնախարար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանն ասաց, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը նոր «Նաիրիտ» գործարան կկառուցի հնի տեղում, բայց թե ինչ ճակատագիր է սպասվում հնին, հայտնի չէ: ««Ռոսնեֆտ» ընկերության համար «Նաիրիտը» հրապուրիչ կդառնա Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո», -համոզված է բանախոսը: Փոխնախարարի համոզմամաբ՝ «Ռոսնեֆտը» իր գործընկերների հետ մտադիր է կառուցել նոր գործարան, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում: Հիմնականում ավտոդողերի արտադրություն պետք է իրականացվի:
«Ես ինվեստորը չեմ, չգիտեմ՝ ինչ է լինելու: Գիտենք, որ կա մտադրություն Հայաստանում «Նաիրիտի» տարածքում կառուցել նոր գործարան, նոր հզոր պետք է լինի: Այլ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտենք»,- ասաց նա ու ավելացրեց նաև, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք «Նաիրիտի» կուտակած պարտքերը «Ռոսնեֆտը» վերցնելո՞ւ է իր վրա, թե՝ ոչ, իսկ գործընթացը դեռ բանակցման փուլիում է, հետևաբար դեռ ոչինչ հայտնի չէ: