Բավ է պառակտվել
01-04-2016 09:26

«Նաֆտոգազը» 2016 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազ չի գնելու

«Նաֆտոգազ Ուկրաինան» 2016 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազ չի գնելու` ոչ նպատակահարմար գների պատճառով, սակայն ընկերությունը գնի հարցում սակարկումների համար մնում է բաց: «Նեֆտոգազ Ուկրաինան» չի պլանավորում նորացնել «Գազպրոմից» գազի գնումը 2016 թվականի ապրիլի 1-ից, քանի որ 2016 թվականի երկրորդ եռամսյակում գազի առաջարկված գինն ավելի բարձր է եվրոպական ընկերությունների առաջարկած գնից: Բացի այդ, «Գազպրոմ»-ը հրաժարվել է «Նաֆտոգազ»-ի առաջարկած պայմանագրերի ժամկետների երկարացումից:

Միաժամանակ ընկերությունը հավաստիացնում է, որ  ռուսական գազի տեղափոխումը եվրոպական սպառողներին կլինի անխափան, համաձայն  գործող օրենքի և կողմերի միջև պայմանագրի պայմանների: