Բավ է պառակտվել
12-09-2016 14:06

Մոսկվայում «WorldFood Moscow 2016» ցուցահանդեսին մասնակցում է 19 հայկական ընկերություն

Մոսկվայում այսօր՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկած «WorldFood Moscow 2016» միջազգային 25-րդ ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում է 19 ընկերություն:

Հայաստանի զարգացման հիմնադրամից հայտնում են, որ ցուցահանդեսը սննդարդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առեւտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային եւ բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր եւ բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք եւ թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի եւ ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի եւ այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է բավականին մրցունակ հայկական արտադրանք, որոնց շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առեւտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են որակյալ արտադրանք գտնել՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելով կամ ընդլայնելով այն»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից, իսկ այցելուների թիվն, ակնկալվում է, որ կանցնի 30 000-ից։