Բավ է պառակտվել
11-05-2015 11:17

Սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում.ԱՎԾ

2015թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.5% գնանկումով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 1.0% և 0.1 % հավելաճ :2015 թ. հունվար–ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.1 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%): 2015 թ. ապրիլին 2014 թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.4%, ոչ պարենային ապրանքներինը` 107.0%, ծառայությունների սակագներինը`103.7%, իսկ հունվար-ապրիլին 2014 թ. հունվար–ապրիլի համեմատ` համապատասխանաբար 105.0%, 105.9%, 105.1% և 103.6%: