Բավ է պառակտվել
04-04-2015 11:53

Կանաչեղենը Զատկի տոնին ընդառաջ թանկացել է 20-50 տոկոսով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, թե հույս ուներ որ Զատիկի տոնին թանկացումներ չեն գրանցվի, սակայն, այսօր նկատել է, որ որոշ ապրանքներ արդեն իսկ թանկացել են: «Կանաչեղենը թանկացել է 20-50 տոկոսով, սակայն նախորդ տարվա համեմատ կանաչեղենն ավելի էժան է վաճառվում: Նախորդ տարվա ձմեռը խիստ էր և դա էր պատճառը, որ Զատկի տոնին շուկայում կանաչեղենն ավելի թանկ գնով էր վաճառվում»,-ասաց բանախոսը: Սպառողների պաշտպանի խոսքով՝ այս թանկացումները կապում է մի շարք գործոնների հետ: Մասնավորապես՝ վերավաճառողների, որոնք գյուղացուց բանջարեղենը, կանաչեղենը ձեռք են բերում ավելի էժան և վաճառում կրկնակի կամ եռակի թանկ գնով. «Խնդիրները խորն են: Տնտեսական վիճակը բերել է նրան, որ մարդիկ աշխատանք չունենալու պատճառով դարձել են վերավաճառողներ և տաքսու վարորդներ»: Նա նշեց նաև, որ թեև կանաչեղը թանկացել է, սակայն հավկիթի, ձկան թանկացում չկա. «Այսօր այն ապրանքները, որոնք մեծ քանակությամբ են արտադրվում և վաճառվում խոշոր խանութներում, դրանք գրեթե չեն թանկանում»:
Gisher.news-ի այն հարցին թե ինչպիսինն են գնային տատանոմները մեկամսյակի ընթացքում, ի համեմատություն նախորդ տարիների, Պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Նշված ժամանակահատվածում գնային տատանումներն էական չեն եղել»: