Բավ է պառակտվել
03-04-2015 09:50

Սուրբ Զատիկին Հայաստանում հավկիթի պակաս չի զգացվի

Ներկայումս Հայաստանում օրեկան արտադրվում է 960 հազար հավկիթ: Դա ամբողջությամբ բավական է սպառողներին Սուրբ Զատիկի համար թարմ հավկիթներով ապահովելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միևնույն ժամանակ վերջին օրերին հավկիթներ չեն ներմուծվել: Հավկիթի գնի զգալի բարձրացում ներկայումս չի նկատվել: Նախատոնական օրերին թանկացումներ նույնպես չեն սպասվում: