Բավ է պառակտվել
29-12-2014 14:21

Մոսկվայի բորսայում դոլարն ու եվրոն կրկին թանկացել են

Մոսկվայի բորսայի տվյալներով՝ դոլարն ու եվրոն կրկին թանկացել են մինչեւ շաբաթվա առավելագույնին՝ դոլարի փոխարժեքը գերազանցել է 59 ռուբլին, իսկ եվրոն գրեթե կազմում է 72 ռուբլի: 10:30-ին փոխարժեքների որոշակի նվազեցում է դիտվել՝ դոլարը կազմել է 57,4 ռուբլի (սա 3,4 ռուբլով բարձր է նախորդ աճուրդային օրվա փակման արդյունքից), եվրոյի փոխարժեքը՝ 70 ռուբլի:  Փորձագետների կարծիքով, դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլու էժանացմանը նպաստում է ռուբլու պակասուրդի կրճատումը, ինչպես նաեւ նավթի համաշխարհային ցածր գները, հայտնում է «Ինտերֆաքսը»: