Բավ է պառակտվել
24-12-2014 11:05

Թույլ չտվեցինք մսի թանկացում և պատրաստվում ենք այն արտահանել ԵՏՄ.Նախարար

Անասնաբուծության զարգացման ոլորտում հաջողությունները մսի թանկացում թույլ չեն տա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մասնավորապես, եթե 2013թ. կենդանի քաշով մսի ծավալը հանրապետությունում կազմել է 146,8 հազար տոննա, ապա 2014թ.՝ 165 հազար տոննա, կամ 12,4%-ով ավելի շատ: Մասնավորապես, 2013թ. 677,7 հազարի փոխարեն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 691 հազար (2%-ով աճել է): «Ինչպես տեսնում եք, դրա շնորհիվ շուկայում միսը գործնականում չի թանկանում: Բացի այդ, մենք կարողացանք ընդլայնել մսի արտահանումը: Իսկ շուտով մեր առջեւ դեպի Եվրասիական միության խոշոր շուկա մսամթերք արտահանելու հնարավորությունները կբացվեն», - հավելեց Կարապետյանը: