Բավ է պառակտվել
24-12-2014 19:03

Հայաստանի հետ կփորձենք պահպանել առևտրային ռեժիմը.Վրացի նախարար

Վրաստանն ամեն ինչ կանի Հայաստանի հետ բեռների տարանցման եւ առեւտրի ռեժիմը ներկայիս մակարդակում պահպանելու ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանում հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա նշեց, որ Վրաստանի եւ Եվրամիության միջեւ խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնությունը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության համաձայնությունը մի քանի տարի անցումային շրջան է թողնում, որի ընթացքում հնարավոր կլինի նոր ռեժիմների շուրջ պայմանավորվածություն: Մինչեւ այդ ուժի մեջ կլինի գործող կարգը: «Մենք ամեն կերպ կփորձենք, որպեսզի մեր երկրները պահպանեն ներկայիս ռեժիմը», - հավելեց Կվիրիկաշվիլին: Բանակցությունները կարող են լինել ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՀԿ շրջանակներում, սակայն դրանց նպատակը մեկն է. հնարավորության դեպքում պահպանել ստատուս-քվոն, հավելեց նախարարը: