Բավ է պառակտվել
09-05-2016 10:30

ԱՄՀ-ն Ռուսաստանում տնտեսական աճ է կանխատեսել

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների կարծիքով մոտ ժամանակներս Ռուսաստանում նորից տնտեսական աճ կգրանցվի: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի վերաբերյալ ԱՄՀ կիսամյակային զեկույցից: Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը կարող է մոտ ժամանակներս դուրս գալ ռեցեսիայից եւ վերականգնել աճի միտումները: Դա, հնարավոր է, տեղի ունենա երկող տարի: Ռուսաստանն այս տարի դեռ իր վրա զգում է էժան նավթի եւ Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքները, ասված է զեկույցում: ԱՄՀ-ն եվրոգոտու համար տնտեսական լճացման ակնհայտ ռիսկեր է կանխատեսում: Եվրոգոտուն կարող են սպառնալ փախստականների ճգնաժամի պատճառով Շենգենյան համաձայնագրի սահմանափակումները: