Բավ է պառակտվել
16-06-2016 13:46

ԱՄՀ-ն Հայաստանին 22 մլն դոլար կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38 ամսյա ծրագրի շրջանակներում Հայաստանին 22 մլն դոլար տրամադրելու որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական էջից:
Այսպիսով, այդ ծրագրի շրջանակում ընդահանուր առմամբ Հայաստանին տրամադրվում է 71.53 մլն դոլար: Ծրագիրը հաստատվել է 2014-ի մարտի 7-ին: Այն ուղղված է տնտեսական գործունեության աջակցությանը, աղքատության կրճատմանըմ գնաճի կայունացմանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, տնտեսական գործունեության հետընթացի հակազդմանը:

Հիմանդրամում փաստել են, որ Հայաստանը, չնայած դժվարին արտաքին ազդեցություններին, կարողացել է ընդհանուր առմամբ բավարար քայլեր կատարել, նպատակների մեծ մասը կատարվել են: ԱՄՀ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության կատարած բարեփոխումները, իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները: Հիմնադրամի հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Նոր Հարկային օրենսգիրքը, որը վերջերս է մտել Ազգային ժողովի օրակարգ, մեծ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու հարկային բազան՝ կրճատելով հարկային արտոնությունները եւ ուշադրություն դարձնելով առկա բացերի վրա, ինչը կապահովի հարկային համակարգի կարգավորումը եւ կբարելավի տնտեսական աճին միտված ծախսերը»: Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվեց: