Բավ է պառակտվել
29-09-2014 14:52

«Մուշ» ընկերության ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերության բողոքը մերժվել է դատական բոլոր 3 ատյաններում:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել մսամթերքի արտադրության ոլորտում և հայտնաբերել էր մրցակցային օրենսդրության խախտման տասնյակ դեպքեր: Ի թիվս այլ ընկերությունների, տուգանք էր կիրառվել նաև «Մուշ» ընկերության հանդեպ, որը դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը:
Պատասխանատվության միջոցը կիրառվել էր հասարակությանը մսամթերքի բաղադրության վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվություններ կայացնելու համար, ինչն ըստ օրենքի անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: Տուգանքը կիրառվել է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է ավելի քան 12 միլիոն դրամ: