Բավ է պառակտվել
10-04-2014 14:23

Մինչև մայիսի 15-ը կմշակվի ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի որոշակի փոփոխությունները

Այսօր, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, ով տեղեկացրել է, որ կառավարությունը մինչեւ մայիսի 15-ը կմշակի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները: Նա հիշեցրել է, որ օրենքի վիճարկվող ութ դրույթներից երեքն են ճանաչվել հակասահմանադրական: Մնացած հինգը ճանաչվել են երկրի սահմանադրությանը համապատասխանող:  ՛՛Այժմ մենք պետք է մշակենք օրինագծերի փաթեթ, որով մյուս երեք կետերը եւս կհամապատասխանեցվեն սահմանադրությանը՛՛,-հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ ապրիլի երկուսին Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական էր ճանաչել: