Բավ է պառակտվել
21-10-2014 09:45

Moody's-ը նվազեցրել է Ռուսաստանի յոթ խոշոր ֆինանսական կառույցի վարկանիշը

Moody's Investors Service վարկանշային գործակալությունն այսօր նվազեցրել է Ռուսաստանի յոթ խոշոր ֆինանսական կառույցների վարկանիշները` «Սբերբանկ», «Գազպրոմբանկ», «Ռոսսելխոզբանկ», «ՎՏԲ բանկ», «Վնեշէկոնոմբանկ», «Ալֆա բանկ» եւ Հիփոթեքային բնակարանային վարկավորման գործակալություն, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը: Աղբյուրը նշում է, որ այս ընկերությունների վարկանիշների գնահատականը ներկայումս «բացասական» է:Թերթը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Moody's-ը նվազեցրել էր Ռուսաստանի վարկային վարկանիշը մեկ կետով` «Baa1» -ից մինչեւ «Baa2»: