Բավ է պառակտվել
16-01-2015 12:04

Moody's-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը

Moody's Investor Service միջազգային վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի էմիտենտի և պետական արժեթղթերի վարկանիշը «Ba3» նիշից մինչև «Ba2»: Վարկանիշների կանխատեսումը փոխվել է «կայուն»-ից «բացասական»-ի: Բացի այդ ազգային փոխարժեքով արժեթղթերի և ավանդների վարկանիշի ամենաբարձր կետը իջել է «Ba1»-ից մինչև «Baa3», փոխարժեքային արժեթղթերի ամենաբարձր վարկանիշային կետը «Ba2» նիշից հասել է «Ba1»-ի, իսկ փոխարժեքային ավանդերի վարկանիշը՝ «B1»-ց հասել է «Ba3»-ի: Գործակալությունը կապել է Հայաստանի արտաքին խոցելիության աճը գումարային փոխանցումների կրճատման, ինչպես նաև երկրի տնտեսության վրա Ռուսաստանի բացասական ազդեցության, թույլ ներդրումային ակտիվության և այլ բացասական գործոնների հետ: ՀՀ ՀՆԱ-ի մոտ 15% կազմում են գումարային փոխանցումները, ընդ որում վերջիններիս 90% մուտք է գործում Ռուսաստանից: Հայկական էքսպորտի ռուսաստանյան բաժինը կազմում է մոտ 23%: Moody's-ը 2015 թվականին կանխատեսում է ՌԴ ՀՆԱ-ի կրճատում 5,5%-ով, ինչը կհանգեցնի Հայաստանում տնտեսական ակտիվության թուլացման՝հաշվի առնելով երկրների միջև գոյություն ունեցող պատմական կապը: