18-02-2014 13:28

"Հային գլուխը տրված է մտածելու համար, այլ ոչ՝ խաշ ուտելու". քաղաքագետ

ՙՄաքսային միությանը միանալուն դեմ են մենաշնորհային գործարարաները, ովքեր նեկրում են սկսած թել ու ասեղից մինչև տոմատի մածուկ՚, -news.gisher.ru-ի թղթակցի հետ զրույցում, ընդգծեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն, անրադառանլով Մաքսային Միությանն անդամակցելու շուրջ ծավալված իրարարամեժ կարծիքներին: Ըստ քաղաքագետի՝ ՄՄ-ն սահմանում է ապրանքների որոշակի սահման, որոնք չես կարող անուղղակի էժան ներկրել, իսկ ինչո՞ւ. ՙՆպատակը երկրում ներքին արտադրողականությանը խթանելն է՚-ասում է զրուցակիցս: Վերջինիս համոզմամբ, եթե մեր իշխանությունը լիներ հայրենասեր, ապա սպիրտի ներկրումը օրենքով կարգլվեր, ինչի հաշվին կծաղկեր խաղողագործությունը: ՙԸդերքը, որ այդպես անխնա ու կոպեկներով վաճառում են, ՄՄ-ի ժամանակ պիտի կարգավորված ու հետևողական լինի, կարծում եք վատ է՞՚,- հարցնում է Լ. Շիրինյանը: Նրա խոսքով Մաքսային Միությունը բացի տնտեսապես կարգավորված մեխանիզմ լինելուց նաև անվտանգության լուրջ երաշխիք է. ՙԱյն որ, Ղարաբաղի անվտանգութայն համար Ռուսատանը աներկմտելի դաշնակաից է, դա հաստատ, բայց մենք մոռանում ենք ևս մեկ շատ կարևոր տարածքի՝ Ջավախքի մասին: Ռուսատանի համար Ջավախքը անվերադարձ նվիրաբերելը Վրաստանին, լավ ապտակ կլինի մեզ համար՚,-համոզված է քաղաքագետը:
Մաքսային միությանը միանակուց հետո անհրաժեշտ է, Լևոն Շիրինյանի կարծիքով, զարգացնել գիտարդյունաբերական ոլորտը: Ամփոփելով զրույցը զրուցակիցս հիշեցրեց. ՙՀային գլուխը տված է մտածելու համար, այլ ոչ՝ խաշ ուտելու՚: