Բավ է պառակտվել
30-04-2014 10:08

Հայաստանի՝ Մաքսային Միությանը անդամակցելու պայմանագիրը մինչև հունիսի 1-ը պետք է պատրաստ լինի

Մաքսային միությանն եւ Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստվելու է մինչեւ հունիսի 1-ը եւ ներկայացվելու է պետությունների ղեկավարների քննարկմանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որ կայանալու է մայիսի 29-ին, Աստանայում:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանն եւ Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի՝ մինչ օրս կատարված աշխատանքներին: Ճանապարհային քարտեզի 126 կետերից, որ պետք է կատարվեին մինչեւ ստորագրումը, 111-ն իրագործվել է, իսկ 15-ը ներառվելու են ՄՄ-ին եւ ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մեջ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարել էր 2013թ. սեպտեմբերի 3-ին: