Բավ է պառակտվել
25-02-2015 08:22

Աշխարհում աճում է նավթի գինը

Նավթի համաշխարհային գինը սկսել է աճել փետրվարի 24-ին տեղի ունեցած գործարքների ժամանակ, մինչդեռ նախորդ օրը նավթի գինը իջել էր: Brent ապրանքանիշի նավթի ապրիլ ամսվա ֆյուչերզի արժեքը ավելացել է 0,44%-ով՝ կազմելով մինչև 59,16 դոլար մեկ բարելի դիմաց: WTI ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերզի արժեքը ավելացել է 0,08%-ով՝ կազմելով 49,49 դոլար մեկ բարելի դիմաց:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 23-ին տեղի ունեցած գործարքների ժամանակ, Brent ապրանքանիշի նավթի արժեքը իջել էր 1,32 դոլարով, իսկ WTI ապրանքանիշի նավթի գինը՝ 1,36 դոլարով: