Բավ է պառակտվել
09-03-2016 10:35

Նավթի համաշխարհային գները նորից սկսել են աճել

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում(NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,27 տոկոսով՝ հասնելով 36,60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,20 տոկոսով՝ հասնելով 39,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: